top of page

Ավելի շատ ժամանակ ընտանիքի համար։ Ավելի քիչ հոգս՝ մաքրության համար։

iClean Family փաթեթը ստեղծվել է այն ընտանիքների համար, որոնք գնահատում են մաքրությունը, հարմարավետությունն ու իրենց ժամանակը։ Մենք մասնագիտորեն հոգ ենք տանում Ձեր տան մաքրության մասին, որպեսզի Դուք ավելի շատ ժամանակ տրամադրեք Ձեր կյանքի ամենակարևոր մարդկանց։

Կանոնավոր պրոֆեսիոնալ մաքրություն՝ ֆիքսված ամսական արժեքով

iClean ընտանեկան փաթեթներ

Մենք հոգ ենք տանում Ձեր տան մաքրության մասին, որպեսզի Դուք ավելի շատ ժամանակ տրամադրեք ընտանիքին։ Բոլոր փաթեթները ներառում են պրոֆեսիոնալ մաքրող միջոցներ, որակի վերահսկողություն և սպասարկում պայմանագրի հիման վրա։

01

Family Comfort 80

129,000 դրամ / ամիս

Մինչև 80 քմ մակերեսով բնակարանների համար

✔ 1 մասնագետ

✔ Շաբաթական 1 այց (ամսական 4 այց)

✔ Բոլոր պրոֆեսիոնալ մաքրող միջոցները ներառված են

✔ Որակի վերահսկողություն

✔ Սպասարկում պայմանագրով և ԱԱՀ-ով

🎁 Ամսական 1 անգամ՝ անվճար գոլորշիով պրոֆեսիոնալ մաքրություն

02

Family Plus 80

232,000 դրամ / ամիս

Մինչև 80 քմ մակերեսով բնակարանների համար

✔ 1 մասնագետ

✔ Շաբաթական 1 այց (ամսական 4 այց)

✔ Բոլոր պրոֆեսիոնալ մաքրող միջոցները ներառված են

✔ Որակի վերահսկողություն

✔ Սպասարկում պայմանագրով և ԱԱՀ-ով

🎁 Ամսական 1 անգամ՝ անվճար գոլորշիով մաքրություն

03

Family Comfort 160

258,000 դրամ / ամիս

Մինչև 160 քմ մակերեսով տների և բնակարանների համար

✔ 1 մասնագետ

✔ Շաբաթական 1 այց

✔ Բոլոր պրոֆեսիոնալ մաքրող միջոցները ներառված են

✔ Այցերի անհատական ժամանակացույց

✔ Սպասարկում պայմանագրի հիման վրա

✔ ԱԱՀ-ն ներառված է

🎁 Ամսական 1 անգամ՝ անվճար պրոֆեսիոնալ գոլորշիով մաքրություն

04

Family Premium 160

464,000 դրամ / ամիս

Մինչև 160 քմ մակերեսով տների և բնակարանների համար

✔ 2 մասնագետ

✔ Շաբաթական 2 այց

✔ Ամսական մինչև 8 այց

✔ Բոլոր պրոֆեսիոնալ մաքրող միջոցները ներառված են

✔ Յուրաքանչյուր այցից հետո որակի վերահսկողություն

✔ Սպասարկում պայմանագրի հիման վրա

✔ Աշխատում ենք ԱԱՀ-ով

🎁 Ամսական 1 անգամ՝ անվճար պրոֆեսիոնալ գոլորշիով մաքրություն

Երևանում բնակարանների պրոֆեսիոնալ մաքրություն։

Մաքուր տուն՝ առանց Ձեր ժամանակը վատնելու։

Մաքրության վրա ծախսվող յուրաքանչյուր ժամը կարելի է նվիրել ընտանիքին, երեխաներին կամ պարզապես ինքներդ Ձեզ։ Հենց այդ պատճառով ավելի ու ավելի շատ ընտանիքներ ընտրում են կանոնավոր պրոֆեսիոնալ մաքրության ծառայություն։

iClean Family ընտանեկան փաթեթը հնարավորություն է տալիս ամբողջ ամիս պահպանել տան կատարյալ մաքրությունը՝ առանց հավելյալ ջանքերի։ Մեր մասնագետները այցելում են նախապես համաձայնեցված ժամանակացույցով, օգտագործում են պրոֆեսիոնալ մաքրող միջոցներ և աշխատում են որակի միասնական չափանիշներով։

Դուք նախապես գիտեք սպասարկման արժեքը, ստանում եք ծառայություն պայմանագրի հիման վրա և կարող եք վստահ լինել, որ Ձեր տունը միշտ կլինի մաքուր, խնամված և հարմարավետ։

Պրոֆեսիոնալ մաքրությունը ներդրում է ոչ միայն մաքրության, այլև Ձեր ազատ ժամանակի, հարմարավետության և հոգեկան հանգստության մեջ։

Blue Sky Gradient

Մեզ վստահում են ընտանիքներ ամբողջ Երևանից

Ամեն շաբաթ մենք օգնում ենք տասնյակ ընտանիքների խնայել ժամանակ և վայելել մաքուր, հարմարավետ ու խնամված տունը։

🏠 143+

Մեզ վստահում են ընտանիքներ

Երևանում իրականացնում ենք բնակարանների և առանձնատների կանոնավոր մասնագիտական մաքրություն։

📅 570+

Ամենամսյա մաքրություններ

Պրոֆեսիոնալ մաքրություն՝ նախապես համաձայնեցված և ֆիքսված ժամանակացույցով։

⭐ 18+

Պրոֆեսիոնալ փորձի տարիներ

Աշխատում ենք 2008 թվականից և շարունակաբար կատարելագործում ենք մեր սպասարկման որակը։

🧼 99․9%

Պրոֆեսիոնալ մաքրող միջոցներ

Օգտագործում ենք բարձրորակ եվրոպական մաքրող միջոցներ՝ անվտանգ, արդյունավետ և բարձրորակ մաքրություն ապահովելու համար։

Ինչո՞ւ ընտրել iClean Family-ը։

Մենք պարզապես մաքրություն չենք կատարում․ մենք պատասխանատվություն ենք ստանձնում Ձեր տան մաքրության համար։

Կանոնավոր պրոֆեսիոնալ մաքրությունը Ձեզ ազատում է առօրյա կենցաղային հոգսերից։ Ձեր տունը միշտ մնում է մաքուր, սպասարկման արժեքը նախապես հայտնի է, իսկ բոլոր աշխատանքները կատարվում են պայմանագրի հիման վրա՝ որակի միասնական չափանիշներին համապատասխան։

Ֆիքսված արժեք՝ առանց անակնկալների

Դուք նախապես գիտեք սպասարկման արժեքը։ Ոչ մի թաքնված վճար, լրացուցիչ գանձում կամ անսպասելի ծախս ամբողջ ամսվա ընթացքում։

Պրոֆեսիոնալ մաքրող միջոցները ներառված են

Մենք մեզ հետ բերում ենք բոլոր անհրաժեշտ պրոֆեսիոնալ եվրոպական մաքրող միջոցները։ Ձեզ հարկավոր չէ գնել կենցաղային մաքրող միջոցներ կամ անհանգստանալ դրանց որակի համար։

Պայմանագրային և պաշտոնական սպասարկում

Մենք աշխատում ենք պաշտոնապես՝ պայմանագրի հիման վրա, ԱԱՀ-ով և բանկային փոխանցմամբ։ Սա ապահովում է թափանցիկություն, անվտանգություն և փոխադարձ պատասխանատվություն։

Երևանում ընտանեկան մաքրության փաթեթ։

Գրանցվեք հիմա և ստացեք 5% զեղչ։

Առավելություններ

Որակի վերահսկողություն

Յուրաքանչյուր մաքրություն իրականացվում է ընկերության ներքին չափանիշներին համապատասխան։ Մենք պարբերաբար վերահսկում ենք կատարված աշխատանքների որակը և ձգտում ենք պահպանել սպասարկման մշտապես բարձր մակարդակ։

Խնայում եք ձեր ժամանակը

Մինչ մենք հոգ ենք տանում մաքրության մասին, Դուք կարող եք աշխատել, հանգստանալ կամ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Մենք Ձեզ վերադարձնում ենք ամենաթանկը՝ Ձեր ազատ ժամանակը։

Լրացուցիչ բոնուս

Ամսական մեկ անգամ մենք անվճար իրականացնում ենք պրոֆեսիոնալ գոլորշիով մաքրություն՝ Karcher սարքավորումների միջոցով՝ մակերեսների ավելի խորը և արդյունավետ մաքրման համար։

Ամբողջական ընթացակարգը մանրամասն նկարագրված է այստեղ։

Ինչպե՞ս է սկսվում մեր համագործակցությունը

Ամեն ինչ պարզ է, թափանցիկ և հասկանալի։

01
Ուղարկեք հայտ
Կապվեք մեզ հետ Ձեզ հարմար եղանակով։ Մենք կհստակեցնենք բնակարանի մակերեսը, բնակվող անձանց թիվը, մաքրման նախընտրելի գրաֆիկը և կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին։

02
Ծանոթություն օբյեկտին
Մեր մենեջերն ու մասնագետը կայցելեն հասցե, կծանոթանան բնակարանի առանձնահատկություններին, կլսեն Ձեր ցանկությունները, կհստակեցնեն առաջնահերթ մաքրման գոտիները և կկազմեն սպասարկման լավագույն պլանը։

03
Պայմանագրի պատրաստում
Բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո պատրաստում ենք անհատական պայմանագիր։ Սպասարկման նվազագույն ժամկետը 6 ամիս է, սակայն առավել հարմարավետ և արդյունավետ համագործակցության համար խորհուրդ ենք տալիս կնքել 12-ամսյա պայմանագիր։

04
Վճարում
Պայմանագրի ստորագրումից հետո վճարվում է առաջին ամսվա արժեքի 50%-ը։
Այնուհետև վճարումները կատարվում են ամեն ամիս.
• ամսվա վերջում վճարվում է ընթացիկ ամսվա մնացած 50%-ը,
• միաժամանակ կատարվում է հաջորդ ամսվա 50% կանխավճարը։
Այս եղանակը թույլ է տալիս շարունակել սպասարկումն առանց ընդհատումների, իսկ արժեքը մնում է ֆիքսված ամբողջ պայմանագրի ընթացքում։

05
Սպասարկման մեկնարկ
Համաձայնեցված օրը iClean-ի մասնագետը ներկայանում է ընկերության համազգեստով և բոլոր անհրաժեշտ պրոֆեսիոնալ մաքրող միջոցներով։ Բոլոր աշխատանքներն իրականացվում են ընկերության միասնական որակի չափանիշներին համապատասխան։

06
Անվտանգություն և վստահություն
Առավելագույն թափանցիկության համար խորհուրդ ենք տալիս, որ բնակարանում գործի տեսահսկման համակարգ կամ աշխատանքի ընթացքում ներկա լինի սեփականատերը կամ նրա վստահված անձը։ Սա ապահովում է լրացուցիչ անվտանգություն, վստահություն և հանգստություն երկու կողմերի համար։

Կանոնավոր մասնագիտական ​​մաքրում՝ ամսական ֆիքսված գնով

Գրանցվեք ընտանեկան մաքրության փաթեթին

Ընտրեք փաթեթ
Մինչև 80 քմ - շաբաթական 1 այցելություն
Մինչև 80 քմ – շաբաթական 2 այցելություն
Մինչև 160 մ² - շաբաթական 1 այցելություն
Մինչև 160 մ² – շաբաթական 2 այցելություն
bottom of page